
Գերմանական լրատվամիջոցները գնահատել են Բունդեսլիգայի 15-րդ տուրի «Հերտա»-ի դեմ խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների խաղը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 4 գնահատականը: Նշենք, որ գերմանական կայքերը գնահատում են 5 միավորանոց համակարգով, որտեղ ամենաբարձր միավորը մեկն է:
«Նա շատ էր աշխատում, սակայն բաց թողեց իր միակ պահը՝ մոտ 25 մետրից հարվածելով շեղ: 33-րդ րոպեին Մխիթարյանը վնասվածք ստացավ և այդ պատճառով լքեց խաղադաշտը»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ձգել էր ազդրի մկանը և չէր կարողացել շարունակել հանդիպումը: