Գրանցվել են աննախադեպ բարձր ցուցանիշներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ում ջրի արտադրությունը իջավ մինչեւ վայրկյանում 8462 լիտրի՝ համակարգում դիտարկումների պատմության մեջ ամենացածր ցուցանիշի: Բայց ահա նոյեմբերին գրանցվեց նոր ռեկորդ՝ 8177 լ/վ: Ավելին, ջրի այդօրինակ խնայողության պայմաններում աննախադեպ բարձրության հասավ նաեւ ջրամատակարարման միջին տեւողությունը՝ 96,9%-ի (մինչդեռ վարձակալության պայմանագրի վերջնաժամկետին՝ 2016թ. այն պետք է կազմեր միայն 95,0%): Արդյունքում, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 77%-ը, 17-23,5 ժամ՝ 20%-ը, իսկ 12-17 ժամ՝ 3%-ը: էլեկտրաէներգիայի ծախսն էլ, որը համակարգի արդյունավետության կարեւորագույն ցուցիչներից մեկն է, հաջողվեց պահպանել հոկտեմբերի նույնպես ռեկորդային ցածր մակարդակի վրա՝ 38 հազար կՎտժ օրական:

Վերջին տարիների ակնառու ձեռքբերումները ու դրանց շարունակականությունը վկայում են ընկերության կողմից տարվող ջրաշինական քաղաքականություն հիմնավորվածության ու իրականացվող ծրագրերի արդյունավետության մասին: Իսկ նոյեմբերին մասնավորապես կատարվել է հետեւյալ աշխատանքը:

«Արարատյան-Երեւան» թիվ 5 ջրատարը միացվել է թիվ 4 ջրատարին, որի շնորհիվ հնարավոր է դարձել շահագործումից հանել թիվ 5 ջրատարի 3,1 կմ երկարությամբ մի հատված, որտեղ շարունակ ջրի կորուստ էր արձանագրվում: Իսկ «Արզական-Զովունի» ջրատարի վրա օդահեռ փականի տեղադրմամբ հնարավոր է դարձել վերացնել օդի խցանումը ու այդկերպ կարգավորել ջրի ճնշումը:

Ինչ վերաբերում է ներքաղաքային բաշխիչ ցանցին, ապա օրինակ, Աջափնյակի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքում գոտիավորման աշխատանքների շնորհիվ շահագործումից հանվել է երկու վթարված ջրագիծ, տնտեսվել է զգալի ջուր, ինչպես նաեւ կարգավորվել է տարածքի ջրամատակարարումը: Վարդաշենում ջրամատակարարման սխեմայի փոփոխությունը (բաշխիչ ցանցը Արին-Բերդի ջրամբարի փոխարեն միացվել է Կաթնաղբյուրի 5-րդ ջրատարին) թաղամասի ջրամատակարարման ռեժիմը ժամայինի փոխարեն դարձել է մշտական: Վերանայվել է ջրամատակարարման սխեման նաեւ Նոր-Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի հարակից տարածքում, որտեղ 500մմ տրամագծով վթարված ջրատարի մեջ 150մմ տրամագծով պոլիէթիլենե նոր խողովակի «ներսրսկման» արդյունքում հնարավոր է դարձել թե՜ խնայել ջուր եւ թե՜ կանոնավորել սպառողների ջրամատակարարումը: Մուրացան փողոցում շահագործումից հանվել է 2 վթարված ջրագիծ, որի միացումները տեղափոխվել են նույն փողոցի 3-րդ, տեխնիկապես ավելի լավ վիճակում գտնվող ջրագծի վրա: Ընդ որում, մոնտաժվել է թվով 70 ջրաչափական հորեր և 109 ջրաչափական հանգույցներ, իսկ տարածքն ասֆալտապատվել է:

Այլ տեղերում շարունակվել է նախորդ ամիսներին սկսված ծրագրերը: Դրանք են, մասնավորապես, Եղվարդի Շիրակի փողոցի ջրագծի կառուցումը, Նոր Արեշի 3-րդ և 5-րդ փողոցների ջրագծի փոխարինումը, Խորեն Խաչատրյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկից մինչև Լենինգրադյան 52 ջրամատակարարման համակարգի վերակառուցումը, Սունդուկյան 1, Բաղրամյան 70 և Դեմիրճյան 31 շենքերի կոյուղագծերի վերակառուցումը, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 47 մանկապարտեզի, Մարգարյան 2-րդ նրբանցքի 35 մանկապարտեզի և Բաշինջաղյան 184 շենքի կոյուղագծերի վերակառուցումը, Բաբաջանյան 79-87 և Անդրանիկի 158 շենքերի կոյուղագծերի վերակառուցումը ու այլն:

Ընդհանուր առմամբ համակարգում նոյեմբերին կառուցվել է 443 մետր պոլիէթիլենե, 143 մետր մետաղական ջրագիծ և 55 մետր կոյուղի, փոխարինվել` 794 մետր ջրագիծ, շահագործումից հանվել է 4622 մետր վթարված ջրագիծ: Նաեւ վերացվել է 630 ջրագծի վթար, 1729 կոյուղու վթար և 204 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 27 փական և 3 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 126 ջրաչափ, մաքրվել է 4 դիտահոր և 885 անձրևընդունիչ:

«Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1519 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին:

Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման եւ հաշվառման գործընթացը: Փաստացի ջուր սպառող բաժանորդների քանակը հաշվետու ամսին ավելացել է 537-ով և կազմել 341 641: Ջրի վաճառքը 2013թ. նոյեմբերի համեմատ ավելացել է 46 000 մ3-ով, իսկ ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով՝ 0,3 մ3-ով եւ կազմել է 12,8 մ3: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 376 տարաբնույթ ակտ, 87-ը՝ բաժանորդների մոտ ապօրինի ջրագծի հայտնաբերման, իսկ 54-ը՝ ոչ բաժանորդների կողմից ջուր սպառելու վերաբերյալ:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. նոյեմբերին գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

 

 

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

նոյեմբեր

2013թ.

նոյեմբեր

2014թ.

նոյեմբեր

2014թ. նոյեմբերը 2013թ. նոյեմբերի համեմատ /+-
Աղբյուրներից վերցված ջրաքանակ՝լիտր/վայրկյան 11886 8 562 8 177 -385 /2008թ. նոյեմբերից՝ -3709/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում՝ կՎտժ 328 000

 

47 000

 

38 000 -9000 /2008թ. նոյեմբերից՝ -290000/
Ջրամատակարարման շարունակականություն՝% 83,8

 

96,6 96,9 + 0.3% կետ /2008թ. նոյեմբերից՝+ 13,1% կետ

«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն




Լրահոս