Անձնական որևէ խնդիր որևէ մեկի հետ չունեմ. Գևորգ Կոստանյանն՝ Աղվան Հովսեփյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անձնական որևէ խնդիրներ որևէ մեկի հետ չունի և չի էլ ունեցել:  Հայտարարելով այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ Գ. Կոստանյանը նշեց, որ ինքն անձնական հարաբերությունը չի շփոթում գործնականի հետ: Նա այս հարցին պատասխանեց՝ անդրադառնալով  իր և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ հարաբերություններին:

«Ես չեմ ընդունում, երբ պետական մարմնի կողմից իր գործառույթի իրականացումը անձնական շարժառիթների լույսի ներքո է մեկնաբանվում: Ես մարդու ճակատագրի նկատմամբ առավելագույն հարգանքով եմ վերաբերում, որ ես նման ապօրինություն թույլ տամ: Դա իմ տեսակը չէ»,-հայտարարեց դատախազը:

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, որ չի ստացվում Գլխավոր դատախազության հետ համագործակցությունը, ապա նա ընդգծեց. «Մարդու իրավունքների պաշտպանը շատ կարևոր ինստիտուտ է, և նրա հետ համագործակցությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ անկախ նրանից, թե այն բավարարում է, թե չի բավարարում կոնկրետ խնդիրների լուծմանը»:




Լրահոս