57-ամյա կինը գողացել է դրամապանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 17-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները, գողություն կատարելու համար, Բագրատունյաց պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող խանութից բերման են ենթարկել 57-ամյա մի կնոջ:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 14.00-ին, հիշյալ խանութում գողացել է մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
 




Լրահոս