ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ականներն անպարտելի էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 35 համայնքներում:

Բոլոր 35 համայնքներում հիմնականում հաղթել են Հանրապետական կուսակցության թեկնածուները կամ անկուսակցականները:

Չարենցավանում վերընտրվել է գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին: Նա ստացել է գրեթե 98 տոկոս՝ 9096 կողմ ձայն: Նա միակ թեկնածուն էր:

Մեղվահովիտի կին գյուղապետ Համեստ Շահբազյանը ստացել է 56 կողմ, 2 դեմ ձայն: Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ընտրվել է ՀՀԿ-ական Սահակ Մելիքյանը: Այստեղ հետաքրքիր է, որ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանը պարտվել է:




Լրահոս