
Թուրքիայի ոստիկանությունը երկրի մի շարք քաղաքներում շրջայցեր է անցկացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է առնվազն 24 մարդ: Ձերբակալվածների թվում են նաև հայտնի լրագրողներ:
Նրանք համարվում են «Հիզմեթ» շարժման կողմնակիցներ, որը գլխավորում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ֆեթուլլա Գյուլենը, ով բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքական իշխանությունները մեղադրում են նրանց իշխանափոխության նախապատրաստման մեջ:
«Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ դատարանը 31 մարդու ձերբակալման օրդեր է տվել: Ձերբակալվածների թվում է «Զաման» խոշոր թուրքական թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլին, ինչպես նաև գործող և նախկին բարձրաստիճան ոստիկաններ: