
Հունիսի 18-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Արամ Խաչատրյանի արձանի մոտից բերման են ենթարկել 37-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում նկատելով ոստիկաններին` ձեռքից նետել է ստվարաթղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգվածը: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: