Կանխվել է 27-ամյա աղջկա ինքնասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ հունիսի 17-ին ոստիկանությունը կանխել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը, Կիևյան կամրջից:  Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ժամը 15:00-ի սահմաններում քաղաքացիներից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին որ, երիտասարդ մի կին փորձում է ցած նետվել Կիևյան կամրջից, հավաքվածները հայտնում են որ չեն կարողանում համոզել երիտասարդ աղջկան ետ կանգնել ճակատագրական այդ քայլից: Շամշյանը հայտնում է որ Մաշտոցի բաժնի հերթապահ մասից հայտնում են ոստիկանության պարեկապահակային ծառայության 3-րդ վաշտ: Արդեն նշված վաշտի հրամանատար Արսեն Արշակյանը, ենթասպաներ Արմեն Արզումանյանը և Տիգրան Հայրապետյանը շտապ մեկնում են դեպքի վայր և կանխում երիտասարդ աղջկա ինքնասպանությունը: 
ՊՊԾ աշխատակիցներ աղջկան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին: Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ աղջիկը Երևանի Շարուրի փողոցի բնակիչ 2 երեխաների մայր 27-ամյա Լ. Նիկողոսյանն է, ով իր այդ քայլը պայմանավորել է սոցիալական ծանր պայմաններով: 




Լրահոս