
Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը և Մադրիդի «Ռեալ»-ը չեն կարողանում փոխհամաձայնության գալ նոր պայմանագրի կնքման հարցում:
Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչ 2017թ.-ը: Ֆուտբոլիստը ցանկանում է պայմանգիրը երկարաձգել երկու տարով և ստանալ 7,5 մլն եվրո աշխատավարձ, որը 2 միլիոնով ավելի է այժմյանից:
Սակայն «արքայական ակումբ»-ի ղեկավարությունն առաջարկում է պայմանագիրը երկարաձգել միայն մեկ տարով և չի ցանկանում բարձրացնել իսպանացի ֆուտբոլիստի աշխատավարձը: