«Հոկտեմբերի 27, Մարտի 1 ենք ունեցել, ուրեմն չշարունակե՞նք մեր աշխատանքները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեմ կարծում, որ քաղաքական ենթատեքստ կա Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մեջ: Արամ Մանուկյանը բարեկիրթ, բարեպաշտ անձնավորություն է և որևէ դեպքում թշնամիների որոգայթների մեջ չի եղել նորանկախ Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ չի ուզում մասնակցել հետաքննական գործընթացներին. «Ես գիտեմ, որ սա այն պահն է, որ ով ինչի մասին ասես խոսում է, ինչի մասին ասես դատողություն է անում է, ինչպես ցանկանում՝ գնահատական է տալիս»: Գալուստ Սահակյանն նշեց նաև, որ բռնությունների գործադրման մեջ որևէ շղթայական կապ չի տեսնում, քանի որ դա ավելի շատ հարվածում է օրվա իշխանություններին, քան որևէ մեկին:

Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաև 4 քաղաքական ուժերի կողմից նիստը բոյկոտելու մասին: «Բոլորս էլ ցավում ենք տեղի ունեցածի պատճառով, բայց հիշենք, որ մենք հոկտեմբեր 27 ենք ունեցել, մարտի 1 ենք ունեցել, ուրեմն ի՞նչ, չշարունակե՞նք աշխատել»:




Լրահոս