
Հունիսի 17-ին, ժամը 19.00-ին, “ԳԱԶ-3110” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Ակունք գյուղի ճանապարհին վրաերթի է ենթարկել 9-ամյա Նունե Մակարյանին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: