ԱԺ-ում շարունակվում է Կառավարության կողմից ներկայացված մաքսային կարգավորման մասին և կից օրենքների փաթեթն առաջին ընթեցմամբ ընդունելու նախագծի քննարկումը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, մինչև իր հարցը կուղղեր հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին, գովեց վերջինս` նշելով, որ ինչպես միշտ նա փայլուն ելույթ է ունենում:
«Ես հարց ունեմ Ձեզ, բայց հարցս ոչ թե կարգավորումների մասին է, այլ բոլորովին այլ է: Ի՞նչ իմաստ ունի շտապողականությունը: Հետաքրքիր է` ԵՏՄ անդամ երկրներն ի վերջո կողմ են մեր անդամակցությանը»,- հարցրեց Արզումանյանը` հավելելով. «Պայմաններ են դնում մեր առջև` սա կտաք, սա կվավերացնենք, եթե մի բանն այնպես չլինի, չենք վավերացնի ձեր անդամակցությունը: Ախր ո՞ւր ենք մենք շտապում: Արդյոք անհրաժեշտ է մեր շտապողականությունը: Միևնույն է՝ հենց հունվարի 2-ին էլ չենք մտնելու այս ամենի մեջ»:
Սրան ի պատասխան` Վախթանգ Միրումյանը նշեց, որ այստեղ շտապողականության հարց չկա: «Մենք մեզ պարզապես ապահովագրում ենք»,- ասաց Միրումյանը: