70-ամյա գործարար Դեվիդ Ուեստ-ավագը սպանվել է Լոնդոնի կենտրոնում գտնվող իր տանը որդու կողմից: Ինչպես տեղեկացնում են բրիտանական մայրաքաղաքի լրատվամիջոցները, գործարարի մահը տեղի է ունեցել վեճի ժամանակ:
Գործարարի 44-ամյա որդին, ում անունը նույնպես Դեվիդ Ուեստ է, պետք է դատարանի առջև կանգնի սպանության մեղադրանքով:
Դեվիդ Ուեստ-ավագն իր կարիերան սկսել է ֆանսիական Կալե քաղաքում, ուր զբաղվել է մատչելի գնով ալկոհոլի և ծխախոտի վաճառքով: Մեծ կարողություն դիզելով՝ նա վերադարձել է Մեծ Բրիտանիա և սկսել գումարներ ներդնել գիշերային ակումբներում: Նրան է պատկանում մայրաքաղաքի HeyJo ակումբը, որը գտնվում է Piccadilly Circus հայտնի հրապարակի հարևանությամբ:
Ինչպես հայտնում է Daily Mail թերթը, Դեվիդ Ուեստ-կրտսերը ձերբակալվել է հոր սպանությունից մի քանի ժամ անց: Դեվիդ Ուեստը սպանվել է դանակի մեկ հարվածքով:
Նրա HeyJo ակումբը հայտնի է նրանով, որ դրա տարածքում բրիտանական ոստիկանությունը Ալեքսանդր Լիտվինենկոյի մահից առաջ՝ նրա տեղաշարժն ուսումնասիրելիս հայնաբերել էր պոլոնիումի հետքեր: