ԱԺ արտահերթ նիստ հունիսի 20-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովը հունիսի 20-ին կգումարի արտահերթ նիստ: Կառավարությունն այսօր արտահերթ նիստի երկրորդ հատվածում որոշեց Ազգային ժողովի նախագահին առաջարկել առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ներառելով հետևյալ հարցերը. 
կառավարության գործունեության ծրագիրը 
“Լիցենզավորման մասին”
“Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին”
“Արտոնագրային վճարների մասին” 
“Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին” 
“Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին” 
“Պետական տուրքի մասին”
“Uևանա լճի մաuին” 
“Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին”:
ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը, միջազգային պայմանագրերի վավերացում և այլն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ մյուս շաբաթ խորհրդակցություն կլինի իր մոտ, որի ժամանակ ըստ ուղղությունների կնշեն անելիքները:




Լրահոս