
Շվեդիայի Կոլմարդեն անվանումով կենդանաբանական այգում գայլերի ոհմակը հարձակվել է 30-ամյա աշխատակցուհու վրա: Կենդանաբանական այգու տնօրենի խոսքերով, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատակցուհին առավոտյան ստուգումներ է անցկացրել: Նա մտել է 8 գայլերի վանդակ եւ կենդանիների կողմից դաժան հարձակման է ենթարկվել: Երբ կինը դադարել է պատասխանել ռադիոազդանշաններին, զինված պահակախումբը շտապել է օգնության հասնել աշխատակցուհուն, սակայն նրանք չեն հասցրել, եւ կինը տեղում մահացել է: