Ոստիկանությանը հայտնի է դարձել Սիդնեյում պատանդներ պահողի անձը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիդնեյի սրճարանում պատանդներ վերցրած տղամարդու անձը հայտնի է դարձել ոստիկանությանը: Ավստրալական հեռուստաալիքներից մեկը սրճարանից ստացել է տեսագրությունը, սակայն չի ցուցադրել այն եթերում: Ոստիկաններին բաժանել են մթության մեջ տեսնող ակնոցներ: Պատանդների ազատարձակման օպերացիան կարող է տևել մինչև երեքշաբթի:

Ոստիկանությունը պարզել է սիդնեյան Lindt սրճարանում պատանդներ վերցրած զինված մարդու անձը. տեղեկացնում է ավստրալական ABC News հեռուստաալիքը:

Fairfax Media ընկերության լուսանկարիչ Ստիվեն Սայվցերտին հաջողվել է կասկյածյալին և պատանդներից մեկին լուսանկարել սրճարանի պատուհանից:

Մամուլի ասուլիսի ժամանակ Սիդնեյի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ միջադեպի ընթացքում վիրավորներ առայժմ չկան: Նա նշել է, թե չի կարող ասել՝ որքան պատանդ կա սրճարանում, ինչպես նաև՝ հրապարակել նրանց ով լինելը:

Ավելի վաղ Channel 7 հեռուստաընկերության ներկայացուցիչը պատուհանից հաշվել էր սրճարանում պատանդ պահված 15 մարդու:

Ոստիկանությունը խնդրել է լրատվամիջոցներին եթեր չհեռարձակել հանցագործի պահանջները և պատանդների խոսքը: Սրճարանում գտնվող մարդկանց ստիպում են մոտենալ պատուհաններին և ի ցույց դնել սև դրոշը՝ վրան կատարված արաբերեն գրառումներով: Ենթադրվում է, որ արաբերեն գրառումն Ալլահին հավատարմության երդում է, որը առկա է նաև Սաուդյան Արաբիայի դրոշի վրա:

364186124431766

364186124432264

364186124432292

364186124432368

364186124432392

364186124432554

364186124432616

364186124432875

364186124432884

A hostage runs towards a police officer outside Lindt cafe, where other hostages are being held, in Martin Place in central Sydne




Լրահոս