Երիտասարդ կինն ինքնասպան է եղել՝ կախվելով պատշգամբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 21:10-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բազմահարկ շենքերից մեկի 9-րդ հարկի բաց պատշգամբում հայտնաբերվել է նույն շենքի 29-ամյա բնակչուհու դիակը՝ վզակալով կախված վիճակում:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Նախնական տվյալներով՝ կինն ինքնասպանություն է գործել՝ գազի խողովակից վզակալի միջոցով կախվելով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին` պարզելու նրա ինքնասպանության պատճառները։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս