Լոնդոնում աճուրդի է հանվել Ագաթա Քրիստիին պատկանող ծխախոտատուփը:
Ծխախոտի արծաթե տուփը, Ագաթա Քրիստին նվիրել է սաքսոֆոնահար Բոբ Լիմինգին,-գրում է Daily Mail-ը: Ծխախոտատուփը Լիմինգի ընտանիքում փոխանցվել է սերնդից սերունդ: Լոտի մեկնարկային գինը 10 հազար ֆունտ է( 15,5 հազար դոլար): Աճուրդը կկայանա հուլիսի 10-ին: Ագաթա Քրիստին լույս է ընծայել ավելի քան 60 դետեկտիվ, 6 հոգեբանական վեպեր և պատմվածքների 19 ժողովածու: Լոնդոնում բեմադրվել են նրա պիեսներից 16-ը: Ագաթա Քրիստիի գրքերը թարգմանվել են 100-ից ավելի լեզուներով: