Մահացու ելքով վրաերթ՝ Սեբաստիա փողոցում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայի վարորդը Սեբաստիա 78 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ շտապօգնության ավտոմեքենան վրաերթի վայր է ժամանել 25 րոպե ուշացումով, երբ վրաերթի ենթարկվածը մահացավ։ 
Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են նաև, որ վրաերթ կատարողը եղել է “Մերսեդես” մակնիշի մեքենայով։ Մինչ վրաերթի վայրում քննչական խումբը աշխատանքներ էր կատարում, Ոստիկանության  աշխատակիցները “Ագաթի շենքերի” մոտ ջրատարի մոտակայքում հայտնաբերում են “Մերսեդես” մակնիշի 32 ՍԼ 782 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին ամբողջովին վնասված էր։ “Մերսեդեսի” դիմացի համարանիշները բացակայում էին ավտոմեքենայի վրայից, սակայն հետևի համարանիշները ծռված էին, չէին հասցրել հանել։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը Շահումյան 4-րդ փ բնակիչ 45-ամյա Միքայել Դավթյանն է։ Շամշյանի տեղեկություններով հայտնաբերվել է նաև վարորդը, ում տվյալները այս պահին ֆոտոլրագրողը չի հայտնում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 




Լրահոս