
Ադրբեջանի Տերտերի շրջանի բնակիչը պայթել է ականի վրա, տեղեկացնում է АПА գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, դեպքը տեղի է ունեցել շփման գծից ոչ հեռու գտնվող Հասան Հայա տեղանքում:
Լաչինի շրջանից վերաբնակեցված Ռամին Բալանօղլան օղլու Շալուխովը (1973թ.) ականի վրա պայթել է ոչխարներին արածեցնելիս: Պայթյունի հետևանքով նա տեղում մահացել է: