Գաղութում մահացել է Վլադիմիր Պուտինի նախկին ծառայակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բելի լեբեդ» գաղութում մահացել է Սանկտ-Պետերբուրգի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի նախկին օգնական Յուրի Շուտովը:

Ինչպես հայտնի է, ժամանակին նույն պաշտոնում է աշխատել նաև Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտնել է Фонтанка.ру-ն:

Շուտովը, ով դատապարտված էր ցմահ ազատարկման, մահացել է կյանքի 68-րդ տարում: Նրա մահվան պատճառը չի նշվում:

1990թ. Շուտովը եղել է Սոբչակի օգնականը: Նրան հեռացրել են «աշխատանքի անարդյունավետության» համար: Սակայն հետագայում Շուտովը դարձել է քաղաքային դումայի պատգամավոր:

1999-ի նոյեմբերին նրան ձերբակալել են. կասկածում էին մի քանի սպանության մասնակցության մեջ, որոնք կարող էին պատվիրված լինել: Երկարատև դատաքննությունից հետո 2006-ին Շուտովը մեղավոր է ճանաչվել պատվիրված սպանությունների, մարդկանց դեմ մահափորձերի և առևանգումների մեջ: Նախկին պատգամավորը դատապարտվել էր ցմահ ազատազրկման:




Լրահոս