
Ռուսաստանի Թատերական գործիչների միության քարտուղարությունը հրապարակել է «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակի պատվավոր դափնեկիրների ցուցակը:
«Թատերական արվեստի զարգացման գործում ականավոր ներդրման համար» մրցանակը շնորհվել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին և բալետի պարուհի Մայա Պլիսեցկայաին:
«Ոսկե դիմակ» 21-րդ փառատոնը կանցկացվի Մոսկվայում 2015թ.-ի մարտ-ապրիլին, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: