ՊՆ մայորն անզոր է օլիգարխի թիկնազորի առջեվ. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ.
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությանը հաջողվել է այցելել ՀՀ ՊՆ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում գտնվող, նախօրեին դաժան ծեծի ենթարկված բուժծառայության մայոր Վահե Ավետյանին: Համաձայն մամուլի հրապարակումների, Ավետյանին ծեծի են ենթարկել ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:
Նախաձեռնության անդամները զրուցել են ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանի հետ: Վերջինս հայտնել է, որ ծեծի ենթարկված Ավետյանը երեկ երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, որի արդյունքում գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Անտոնյանն իր կոլեգայի վիճակը ծայրահեղ ծանր է համարում, ինչը նշանակում է, նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում: 
Վերակենդանացման բաժանմունքի պետը նշել է, որ ծեծի է ենթարկվել նաև Ավետյանի ընկերը` հոսպիտալի մեկ այլ աշխատակից, միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը: Վերջինս գանգուղեղի ծանր ցնցումով նույնպես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
“Չենք լռելու”-ն իր պատրաստած տեսանյութում, խախտելով լրագրողական էթիկայի կանոնները, որոշել է ցույց տալ Ավետյանի վիճակը` որպես ևս մեկ ահազանգ այն իրողության, թե որքան անպաշտպան ենք բոլորս սեփական երկրում, քանի անպատժելի են հաստավզերի տերերը` նրանց թևեր տվողները: 




Լրահոս