Արմավիա ավիաընկերության հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արմավիա” ավիաընկերությունը հայտարարում է, որ Երևան-Սանկտ Պետերբուրգ -Երևան U 888 չվերթի հետ կապված մամուլում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Երևան – Սանկտ Պետերբուրգ – երևան թռիչքի ժամանակ շարժիչը չի խափանվել, այլ ընդամենը վնասվել է նրա պահուստային մասը: Խնդրի առկայությունը բացահայտելուց անմիջապես հետո թերություններն արագ շտկվել են: Իսկ այն ուղևորները, ովքեր չեն կարողացել սպասել մինչ աշխատանքների ավարտը, հատուկ չվերչթով տեղափոխվել են Գյումրի, այնտեղից էլ ավտոբուսով Երևան, կամ էլ վերադարձրել են ավիատոմսերը` որպես փոխհատուցում ստանալով տոմսի ամբողջական գումարը:
Իսկ լուրերն այն մասին, թե ավիատոմսը վերադարձնելու դեպքում նրանցից տուգանք է պահվելու և վերադարձվելու է գումարի միայն 70 տոկոսը, ուղղակի անհեթեթություն են: “Արմավիան” պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ չվերթի բոլոր ուղևորները, ովքեր մինչ այսօր դեռ չեն մեկնել “Պուլկովո” օդանավակայանից, կարող են վաղը մեկնել “Արմավիայի” չվերթով, իսկ ով հրաժարվի այդ թռիչքից` կարող է վերադարձնել տոմսերն ու հետ ստանալ տոմսի ամբողջ գումարը:
“Արմավիա” ավիաընկերության մամլո ծառայություն




Լրահոս