Մանկապարտեզների մեծ մասում հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների հիմնանորոգման ծրագրի ընթացքին՝ զեկուցվել է, որ 57 օբյեկտների մեծ մասում աշխատանքներն ավարտված են: Թվով երկու մանկապարտեզներում դեռևս ընթանում են շինարարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է մասնավորապես Կենտրոն վարչական շրջանի թիվ 1 մանկապարտեզում շինարարական աշխատանքներն ավարտելուն պես նախաձեռնել խմբերի ձևավորման գործընթացը:

«Թիվ 1 մանկապարտեզում աշխատանքներն ավարտելուց հետո հնարավորին սեղմ ժամկետում, մեր համաքաղաքացիներին տրված մեր խոստման համաձայն, ձևավորեք և բացեք նոր խմբեր», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:




Լրահոս