Մեր ընդդիմադիր գործընկերների պահվածքը ցույց տվեց, որ նրանց նպատակը ոչ թե խնդրի լուծումն է, այլ ավելի շատ քաղաքական աղմուկ հանելը: Պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ն կմասնակցի՞ ոչ իշխանականների հրավիրած արտահերթ նիստին, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նոր ծանոթացել եմ ձևաթղթին, և իմ դիրքորոշումն ավելի ամրապնդվել է, որովհետև ձևաթղթում այնպիսի գաղափարներ կան, որ դրանք պառլամենտականի լիազորությունների կապ չունեն և ուղիղ միջամտություն են հանրապետության նախագահի լիազորություններին, ու ծիծաղելի է, որ նման հարց պառլամենտը քննարկի: Իրենք շոու արեցին, մենք էլ շոուին չմասնակցեցինք», – նշեց նա:
Նշենք, որ արտահերթ նիստում ոչ իշխանականները պահանջում են ընդունել հայտարարություն, որով կպահանջեն փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը Լյովա Երանոսյանի հրաժարականը: