Բելգիայի ոստիկանությունն ազատել է բնակարանում պահվող պատանդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի ոստիկանությունը հաջողությամբ ավարտել է Գենտ քաղաքի բնակարանում զինված մարդկանց կողմից պատանդների ազատման օպերացիան: Այդ մասին դեպքի վայրից ռեպորտաժում հայտնել է RTBF հեռուստաալիքը:

Հարձակման բոլոր մասնակիցները հանձնվել են ոստիկանությանը: Ալիքը չի բացահայտել կատարվածի մանրամասերը: Լրագրողը կրկնել է դատախազության այն հայտարարությունը, թե խոսքն ահաբեկչական գործողության մասին չէ, ինչպես դա տեղի է ունեցել Սիդնեյում: Նա ենթադրություն է հայտնել, որ, հավանաբար, կատարվածը թմրավաճառների միջև քրեական հաշվեհարդար է:

Երկուշաբթի առավոտյան չորս զինված մարդիկ մտել են Գենտի բնակարաններից մեկը և պատանդ վերցրել: Միջադեպի վայր են բերվել ոստիկանության մեծաթիվ ուժեր:
Տեղական ժամանակով կեսօրին մոտ հարձակման երկու մասնակիցներ առանց դիմադրելու հանձնվել են ոստիկանությանը: Ավելի ուշ ձերբակալվել է ևս երեք մարդ:




Լրահոս