Տաքսու վարորդները խիստ դժգոհ են գազի թանկացումից: Ավելին, Armlur.am-ի հետ զրույցում բոլոր վարորդները հայտարարեցին, որ ոչ միայն գազն է թանկացել, այլև՝ պահեստամասերը: Սրանով հանդերձ՝ տաքսիստները խոստովանում էին, որ ուղեվարձն իրենք դեռևս չեն բարձրացրել և շարունակում են մեքենաները վարել նախկին գնով՝ կիլոմետրի համար 100 դրամ արժեքով:
Հակառակ թանկացումներին՝ տաքսիստները դեռևս ուղեվարձը չեն բարձրացնում, քանի որ բոլորը միաբերան նշում են, որ ուղևորների թիվն է պակասել, իսկ սակագնի բարձրացումն առհասարակ նրանց կզրկի գումար վաստակելու հնարավորությունից:
Տաքսիստները նշում են, որ ծառայությունների տերերը գազի գնի բարձրացումից չեն տուժում, քանի որ դրանց լիցքավորումն անում են տաքսու վարորդները՝ իրենց գրպանի հաշվին:
Այս մարդիկ ոչնչի հետ այլևս հույս չեն կապում ու չեն թաքցնում նաև, որ հակառակ այն բանի, որ իրենց եկամուտները պակասել են, ամեն ինչն է թանկացել, իսկ ապրելը՝ դժվարացել:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան