
Ռուսաստանի Պերվոմայսկի գյուղական մարզադպրոցի տնօրենն իր ենթակայի վրա է հարձակվել է դպրոցի ճեմասրահում:
35-ամյա մարզիչ Ալեքսանդր Լոբանովի համար դանակի երեք հարվածները մահացու են եղել: Խանդից կատաղած 54-ամյա Պավել Եվսեյենկոն չի կարողացել անտարբեր մնալ ենթակայի հետ կնոջ դավաճանության նկատմամբ:
Եվսեյենկոն ձերբակալվել է դեպքի վայրում: Նա անմիջապես խոստովանել է մեղքը: Դպրոցի տնորենն ու իր կինը մեկ անչափահաս զավակ ունեն: Զոհված Ալեքսանդր Լոբանովը երկու փոքր երեխա ուներ, տեղեկացնոմ է Lifenews.ru-ն: