Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները շարունակում են վերելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կազմել է 471.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 8.97 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 585.95 դրամ (աճել է 10.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 740.55 դրամ (աճել է 13.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.04 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 252.66 դրամ, ոսկին՝ 18,097.42 դրամ, պլատինը՝ 18,302.01 դրամ:

Դեկտեմբերի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:




Լրահոս