Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները, օրերս Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարների հետ: Նա ափսոսանք է հայտնել, որ ԲՀԿ-ն դուրս է եկել կոալիցիայից, եւ նշել է, որ ԲՀԿ-ական նախարարները պրոֆեսիոնալ են, լավ են աշխատել: Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, որ անկախ ամեն ինչից, ԲՀԿ-ական նախարարները կարող են ցանկացած պահի ցանկացած հարցով դիմել իրեն: «Ես միշտ հասանելի եմ լինելու ձեզ համար»,-ասել է նա: Քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրերը: Այլ մանրամասեր, սակայն, Վարդանյանը չհաղորդեց:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ