
Վերջին օրերին ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված հարձակումից դժգոհ մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր հավաքվել էին նախ Ավետիք Իսահակյանի արձանի մոտ, ապա՝ շարժվել Նալբանդյան փողոցում գտնվող ոստիկանության շենք:
Ի սկզբանե նրանք նախատեսած են եղել ոստիկանությունից էլ Բաղրամյան 26 շարժվել, բայց բողոքի երթի ընթացքում մտադրությունը փոխել են՝ խոստանալով հետագա քայլերի մասին ավելի ուշ տեղեկացնել: