ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊԼՀ-ն նոր ռեկտոր ունի: Այս պաշտոնում երեկ նշանակվեց Գայանե Գասպարյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն ասաց, որ չի շնորհավորելու Գասպարյանին. «Ես այդ ընտրությունը համարում եմ պարոն նախարարի անօրինական հրամանի ոչ օրինական հետեւանք: Եւ բոլոր նրանք, որոնք մասնակցում են այս միջոցառումներին, պետք է կիսեն պարոն նախարարի հակաօրինական գործունեության պատասխանատվությունը»: Իսկ Գայանե Գասպարյանը մեծ ափսոսանքով նկատեց. «Դեռ չեմ տեսել նրան: Միգուցե հանդիպեմ, շնորհավորի՞»:
Տեղեկացնենք, որ այսօր Զոլյանը կհանդիպի լրագրողներին՝ խոսելու ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի անօրինականությունների մասին:




Լրահոս