ԱԺ-ի 4 խմբակցություն պահանջում է Լևոն Երանոսյանին պաշտոնանկ անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ 4 խորհրդարանական ուժերը հավաքել են անհրաժեշտ ստորագրությունները ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Նրանք պատրաստել են հայտարարության նախագիծ, որը պահանջելու են ընդունել: Հայտարարության նախագիծ Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները՝ ավտոմեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստների և ազատամարտիկների ծեծ, հարձակում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, առաջացրել են Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական  ուժերի խորը մտահոգությունն ու անհանգստությունը։ Խոստորեն դատապարատելի է փոխոստիկանապետ, Ներքին Զորքերի հրամանատարի հայտարարությունը՝ իրեն օրենքից վեր դասելու և քաղաքացիներին սպառնալու մասին, ինչը անհամատեղելի է ոստիկանության բարձրաստիճան պատոնյայի կարգավիճակին։

Ազգային Ժողովը պահանջում է.

1. Ազգային Ժողովը խստորեն դատապարտում է տեղի ունեցած բռնարարաքները և իրավապահ մարմիններից պահանջում  ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ, կամ մեղսակից բոլոր անձանց  ի հայտ բերելու, և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության  ենթարկելու համար։

2. Բռնության կոչերի և դատապարտելի հայտարությունների համար անհապաղ պաշտոնանանկ անել Ոստիկանության Զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։

3. Ազգային Ժողովը պահանջում է  ձեռնակել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ այսուհետ կանխելու քաղաքակիրթ և ժողովրդավար  երկրին անհարիր  նման երևույթները։

Հիշեցնենք, որ խորհրդարանական չորս խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված նստաշրջանը չկայացավ, քանի որ անհրաժեշտ 66-ի փոխարեն գրանցվեց ընդամենը 45 պատգամավոր:

Գալուստ Սահակյանը հայտարարեց 3-ժամյա ընդմիջում, որի ընթացքում նույնիսկ գրանցված պատգամավորները լքեցին ԱԺ տարածքը, ինչի հետևանքով էլ արահերթ նստաշրջանը վերջնականապես տապալվեց:




Լրահոս