Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը նվազեցրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրա` «Լիվերպուլ» կամ «Արսենալ» տեղափոխվելու հավանականությունը: Այս մասին հայտնում են անգլիական լրատվամիջոցները:
Նշենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի «Հերտա»-ի հետ խաղում, իսկ նրա ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ:
Հայտնի է, որ դորտմունդյան ակումբը պատրաստ է միայն 18 միլիոն ֆունտ ստեռլինգով բաժանվել Մխիթարյանից, սակայն անգլիական ակումբները կարող են հրաժարվել կիսապաշտպանին ձեռք բերելու մտքից: