
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Բրայանտ Ջենինգսը հայտարարել է, թե կարող է մենամարտի պայմանագիր կնքել WBA, WBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ:
«Գրեթե պայմանավորվել ենք, բայց առայժմ չենք կնքել պայմանագիր: Մեծ է հավանականությունը, որ մենամարտը կկայանա: Պատրաստ եմ ֆիզիկապես, տակտիկապես եւ հոգեբանորեն», – նշել է Ջենինգսը: