
Ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը ներկայացրել է հաջորդ տարվա իր ծրագրերը:
Նախ հիշեցնենք, որ 33-ամյա Սերենան շարունակում է մնալ աշխարհի առաջին ռակետը:
«Ես մտադիր եմ հաղթել «Մեծ սաղավարտ»-ի 19-րդ տիտղոսը, որպեսզի հավերժ մտնեմ պատմության մեջ: Այնուհետև կարելի է հանգիստ ավարտել կարիերան: Սակայն հիմա էլ հասկանում եմ, որ այնքան էլ վատ մարզավիճակում չեմ գտվում», – նշել է Ուիլյամսը: