
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն դեմ չէ ծախսել իր փողերը և ցանկանում է մեծ առաջարկ անել Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսին:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին պաշտպանի կարիք ունի, քանի որ պաշտպանական գծի սխալները հաճախ բերում են միավորների կորուստի և հանգեցնում պարտության: Հենց այդ պատճառով էլ անգլիական ակումբը սկսել է պաշտպանի որոնումներ, իսկ ընտրությունն էլ կանգ է առել Հյումելսի վրա:
Daily Express-ի տվյալներով, անգլիական ակումբի ղեկավարությունը տրանսֆերի վրա պատրաստ է ծախսել 47 մլն ֆունտ: