90% ազատամարտիկները Սերժ Սարգսյանի հրամանատարության ներքո են կռվել. Առաքել Մովսիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանն A1plus-ի հետ զրույցում խոսել է վերջին օրերին ազատամարտիկների ծեծի շուրջ ծավալված իրադարձությունների մասին:

Նա, ինչպես և շատ ՀՀԿ-ականներ, չի ընդունում ազատամարտիկների` Սերժ Սարգսյանին ուղղված հայհոյանքները` կարծելով, որ նման կերպ նրանք հայհոյում են երկրի դրոշին, գերագույն հրամանատարին:

Ա. Մովսիսյանը կոչ է անում ազատամարտիկներին հանդուրժող լինել:

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե լուրեր են պտտվում, որ իր վարորդն է ծեծի ենթարկել Արամ Մանուկյանին, պատգամավորն արձագանքեց` ասելով, որ ինքը վարորդ չի ունեցել, հետևաբար, նման բան լինել չէր կարող:

Նշենք, որ անձը, ով մեղադրվում է Արամ Մանուկյանին ծեծելու մեջ, ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մանրամասն` A1plus-ի տեսանյութում

 




Լրահոս