Քննչական կոմիտեն կկոծկի՞ Արամ Մանուկյանի դեմ բռնության գործը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվել է՝ հարձակվողը 1973թ. ծնված Արշակ Սվազյանն է՝ Թալինի շրջանի Թաթուլ գյուղից: Նրան հայտնաբերել են դեկտեմբերի 14-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի 30 հասցեից:
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ նա մեղքն ընդունել է ու պատմել, թե ինչու է բռնություն կատարել, բայց, նախաքննության գաղտնիությունից ելնելով, նպատակահարմար չեն գտնում հրապարակել:

Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ Քրօր. 117-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը): Կայքերը հաղորդել են, որ Սվազյանն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի վարորդներից է եղել: Քանի որ կասկածյալին ազատ արձակելը քննադատվեց հանրության կողմից, Քննչական կոմիտեն ստիպված եղավ բացատրել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս