«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կանչել է իր մոտ եւ հրահանգել դադարեցնել միջգերատեսչական «պատերազմը», որի արդյունքում ՀՔԾ-ի եւ քննչական կոմիտեի քննիչների դեմ քրեական գործեր էին հարուցվել:
«Ժողովուրդ»-ը երեկ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվել է, թե ճիշտ է, որ Սերժ Սարգսյանի հրահանգով են «փակվել» քննիչների գործերը, գլխավոր դատախազը փաստացի ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է լուրերը: Նա ասել է՝ քրգործերը հարուցվել եւ կարճվել են օրենքով սահմանված կարգով:
«Կարծում եմ՝ անիմաստ է դրան տալ ինչ-որ հատուկ նշանակություն կամ ենթադրյալ վերլուծություններ: Ես իրականացրել եւ իրականացնելու եմ իմ բոլոր լիազորությունները, անկախ նրանից, թե դա ինչ մեկնաբանությունների տեղիք կտա, փորձ կկատարվի դա մտցնելու անձնական կամ այլ շահագրգռվածության դաշտ, անընդունելի եմ համարում, ավելին՝ պրոֆեսիոնալ հարթության մեջ՝ ցանկացածին անհարիր»,- ասել է Կոստանյանը»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: