Վերջին բռնությունների «կարգադրիչը» Ռոբերտ Քոչարյա՞նն է եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս Ստյոպա Սաֆարյանը տարբեր ԶԼՄ-ներում եւ ֆեյսբուքյան իր էջում հանդես է գալիս հայտարարություններով, թե անցած շաբաթ տեղի ունեցած բռնությունները կարող էին կազմակերպված լինել Ռոբերտ Քոչարյանի կամ նրա շրջապատի կողմից:

Այս կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է. «Կարծում եմ՝ նման հայտարարություններով հանդես գալու համար պետք է քաղաքական խեղկատակ լինել կամ հստակ հանձնարարություն ունենալ բռնությունների իրական կազմակերպիչներից: Այսինքն՝ միջադեպերից անմիջապես հետո փորձել մեղքը բարդել երկրորդ նախագահի կամ նրա շրջապատի վրա»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս