«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 19 միլիոն 475 հազար դրամ կծախսի՝ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը կազմակերպելու համար: Մայրաքաղաքի բյուջեից հատկացվելիք այդ գումարը նախատեսվում է ծախսել դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիսությունները կազմակերպելու համար. տեղի կունենա տոնական համերգ՝ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նրա տեղակալները Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից այն աստիճան են կտրվել, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում ուտուշ-խմուշ եւ համերգ-մամերգ կազմակերպելուց բացի՝ նրանց մտքով ոչինչ չի անցնում:
Արդյոք այդ գումարով հնարավոր չէ մայրաքաղաքի որեւէ խնդիր լուծել, որպեսզի այդ նպատակով եկող տարի գումար չծախսեն, փոխարենը ավելի համեստ միջոցառում անցկացվի: Ի վերջո, հացի խնդիր ունեցող մարդկանց մոտ հենց նման ցուցադրական «տաշի-տուշիների» պատճառով է ավելանում հիասթափության չափաբաժին»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: