
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Armtimes.com կայքի տեղեկություններով, 2015 թվականի ապրիլին աշխարհահռչակ System of a down խմբի հետ Հայաստան է ժամանելու նաև հոլիվուդյան հանրահայտ աստղ Զորջ Քլունին: Նա, թերևս, կմասնակցի խմբի երևանյանը համերգին:
Մեր տեղեկություններով, Քլունին համաձայնվել է աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին և որոշակի մասնակցություն է ունենալու System of a down-ի այս հարցին նվիրված շրջագայությանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։