
Երեք մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել ոստիկանների կողմից Սիդնեյի գործարար թաղամասում Lindt սրճարանի գրավման ժամանակ:
Տեղական ժամանակով ժամը 4-ի սահմաններում ավստրալական ոստիկանությունը գրոհել է սրճարանը, ուր զինված տղամարդն ավելի քան 16 ժամ պահում էր պատանդներին: Գրոհը սկսվելուն պես կրակոցներ և պայթյուններ են որոտացել:
Ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, պատանդներից երկուսը և ինքը՝ հանցագործը, սպանվել են:
Ավելի վաղ Ավստրալիայի ոստիկանությունը հայտնել է պատանդներ վերցրած մարդու անունը: Նա իրանցի փախստկան 50-ամյա Հարոն Մոնիսն էր, ով Ավստրալիայում քաղաքական ապաստարան էր ստացել: Գրոհի ժամանակ նա զոհվել է:
Մինչ ոստիկանության օպերացիան սրճարանից դուրս է վազել առնվազն 6 մարդ: Գրոհը սկսելուց քիչ անց փախել են ևս 10-ը: Մի քանի մարդու սրճարանից հանել են պատգարակներով: