
Գերմանական Դրեզդեն քաղաքում մոտ 10 հազար մարդ է մասնակցել «Արևմուտքի իսլամացման դեմ» բողոքի ակցիային:
Դրեզդենը հանդիսանում է «Հայրենասեր եվրոպացիները՝ Արևմուտքի իսլամացման դեմ» շարժման հայրենիքը: Այդ շարժման կողմնակիցներն անցած շաբաթ մեծածավալ հանրահավաք էին կազմակերպել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ թույլ չի տա Գերմանիայում սուտ տարածել ներգաղթյալների մասին: Նա կոչ է արել երկրի բնակիչներին զգուշանալ և չտրվել ծայրահեղականների սադրանքներին:
Գերմանիայի արդարադատության նախարար Խեյկո Մաասը հակաիսլամական երթն անվանել է խայտառակ գործողություն. տեղեկացնում է BBC-ն: