Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զայրացած ելույթ է ունեցել Եվրամիության հասցեին, որն ավելի վաղ քննադատության էր ենթարկել թուրք լրագրողների զանգվածային ձերբակալությունները:
«ԵՄ-ն պետք է իր գործով զբաղվի և իր կարծիքն իրեն պահի», – հայտարարել է Էրդողանը՝ հերքելով այն պնդումը, թե ոստիկանությանն ռեյդերը հակասում են մամուլի ազատության սկզբունքներին:
Եվրամիության ղեկավարները նշել են, որ ձերբակալություններն անհամատեղելի են «եվրոպական արժեքների հետ»:
Անցած հանգստյան օրերին Թուրքիայում ձերբակալվել էր առնվազն 24 թուրք լրագրող, որոնք մեղադրվում են ապօրինի կազմակերպություն ստեղծելու և երկրում իշխանությունը զավթելու փորձի մեջ: