Եկե՛ք հասնենք ԱԺ-ի կողմից հայտարարության. Արմեն Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց մի քանի նախագիծ: Հայտնի է, որ ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ խմբակցությունները և «Ժառանգության» մի քանի պատգամավորներ բոյկոտել են խորհրդարանի աշխատանքները և հայտարարություն տարածել, որով պահանջում են պաշտոնանկ անել Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանին:

Նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց.

«Հարգելի՛ գործընկերներ, ես կարծում եմ, որ դեռևս կա հնարավորություն հասնել ԱԺ հայտարարությանը: Ամեն կուսակցություն կարող է իր կողմից հայտարարություն անել, և ըստ էության, այդպիսի դատապարտող հայտարարություններ եղել են: Այս հայտարարությունն ավելի շատ արժեք կունենա, եթե այն Ազգային ժողովը կատարեր: Առաջարկում եմ՝ եկեք մեկ անգամ ևս միասին աշխատենք և Ազգային ժողովի հայտարարություն կատարենք՝ անկախ նրանից, որ որոշ ուժեր կարող են չհամաձայնվել, բայց ԱԺ-ն այսօր ունակ է հասնել հայտարարության: Եկեք, այնուամենայնիվ, այդ ճանապարհը բաց պահենք, և աշխատենք այդ ուղղությամբ»:




Լրահոս