
Թուրքիայի արևելյան Դիարբեքիր նահանգում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. տեղեկացնում է Milliyet թերթը:
Զինված հարձակման արդյունքում մեկ ոստիկան զոհվել է: Չի բացառվում, որ հարձակվողները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցներն են:
Հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:
Վերջին ժամանակներս Թուրքիայում ակտիվացել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները: