«Վե՛ր ընգի տեղդ, արա՛». Առաքել Մովսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին. (տեսանյութ) A1plus.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

A1plus.am-ը գրում է. «Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին, բացի վարկային համաձայնագրերի քվեարկություններից, հաստատվեցին նաեւ գործադիրի ներկայացրած այլ որոշումներ:

Երբ քվեարկության էր դրվում ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսային կարգավորումների փաթեթը, Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ դեմ լինելով ԵՏՄ-ին՝ իր պարտքն է համարում մասնակցել այս  նիստին, որպեսզի այդ փաթեթին դեմ քվեարկի. «Ես հարգում եմ ցանկացած քաղաքական ուժի, որը դիմում է բոյկոտի մեխանիզմին, քանի որ այն ծայրահեղ քայլ է: Սակայն այս դեպքում անիմաստ եմ համարում բոյկոտը, քանի որ մեր դիրքորոշումը ԵՏՄ վերաբերյալ պետք է ցուցաբերենք ու խուսափողականությունն այս պարագայում անընդունելի է»:

Մաքսային կարգավորումների փաթեթն անցավ  70 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Զարուհի Փոստանջյանը կրկին վարման կարգի հետ կապված հայտարարեց, որ հենց նոր ԱԺ-ն քվեարկեց մի օրինագծի կողմ, որը հայ ժողովրդի շահերին դեմ է. «Դուք տեսնում եք դոլար-դրամի հետ ինչ է  կատարվում…»: Նրա խոսափողն անջատեցին: «Խնդրում եմ անջատել, քանի որ դուք արդեն պրովոկացիա եք անում»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:

Տիկին Փոստանջյանը շարունակեց խոսել անջատված խոսափողով. «Վարման կարգի հետ կապված եմ ուզում խոսել: Լավ չե՞ք լսում»: «Վեր ընգի տեղդ, արա»,- ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ գոռաց ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Նիկոլ Փաշինյանն այդ պահին փորձում էր պաշտպանել Զարուհի Փոստանջյանին: Գալուստ Սահակյանը ի վերջո որոշեց ձայն տալ տիկին Փոստանջյանին, մինչ պատգամավորը կողմնորոշվում էր՝ ինչ պետք է ասի, պարոն Սահակյանը կրկին անջատեց նրա խոսափողը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս